«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ափսոս էր Սիրիան

Ափսոս էր Սիրիան
08.12.2024 | 12:52

Երկրի մեծագույն մասը և այդ թվում` մայրաքաղաք Դամասկոսը, ուր ես արել եմ այս լուսանկարը մի քանի ամիս առաջ, այժմ Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների ձեռքին է:

Փաստացի՝ էլ չկա նախկին Սիրիան:

Հայտնի չէ, թե ինչ կլինի Ասադի հետ, ծովափնյա շրջանների հետ ու կառավարման համակարգի հետ:

Փաստացի՝ 2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տվեց: Թեև, մյուս կողմից, ի համամետություն Եգիպտոսի կամ Թունիսի, այդքան դիմացավ:

Հավանաբար, սա նաև տեղի հայկական համայնքի պատմության վերջի սկիզբն է:

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ